ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ֆրանսիացի ականավոր լեզվաբան Անտուան Մեյեն՝ հայերի մասին

Ֆրանսիացի ականավոր լեզվաբան Անտուան Մեյեն՝ հայերի մասին
15.08.2023 | 15:52

Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան՝ հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել իր սեփական լեզուն: Հենց որ մի քանի հայեր ի մի են հավաքվում իրենց գաղթած քաղաքում, նրանք հաստատում են տպարան և հիմնում իրենց լեզվով տպագրվող թերթ: Այնքան մեծ է քաղաքակրթական լեզվի կենսունակությունը:

Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գո­յություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատ­մության մեջ. այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լե­զուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ու­ներ հայերեն կարևոր գրականություն:

Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը դեռևս գոյություն չուներ. ո՛չ Ֆրանսիայի մասին խոսք կարող էր լինել, ո՛չ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններին:

Որքան էլ հայերի դժբախտությունները անցած լինեն սովորական չափը, նրանք ապացուցել են, ոը իրենց ուժն էլ է սովորական չափն անցնում, և դրանով նրանք ապացուցել են, որ իրենք կոչված են հարատևելու, կոչված են բարձրանալու բազում դարերի ընկճված վիճակից: Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են, մենք դա գիտենք պատմությունից, հայերի իրավունքներն ունեցողը ճշմարտությունից բացի այլ բանի կարիք չունի:

Դարեր շարունակվող արտագաղթը պետք է սպառեր ցեղը, սակայն հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց՝ տալով, այդպիսով, հզոր կենսունակության ապացույց:

Արտագաղթած հայերի գործունեության մասին կարող ենք ղատել այն փաստից, որ նրանք Բյուզանդիային տվել են կայսրեր, և որ 19-րդ դարում Եգիպտոսի ամենախոշոր նախարարը՝ Նուբար Փաշան, հայ էր:

Հայերն այնպես են սիրալիր ընդունում ինձ, որ մի փոքր ամաչում եմ… Որքան էլ ասեմ, քիչ է, թե այստեղ որքան սրտաբաց են ընդունում ինձ: Չեմ համարձակվում որևէ բան խնդրել, որովհետև ուզածս անմիջապես կատարում են: Որտեղ ուզեցի ընդունվել, ընդունվեցի: Մարդիկ, որոնց նմանները Ֆրանսիայում մի քայլ անգամ չէին անի ինձ համար, այցելության ելան հյուրանոցի խղճուկ սենյակս: Եվ այս բոլորը նրա համար, որ ես հայագետ եմ:

Դիտվել է՝ 4370

Մեկնաբանություններ